Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էրդողանը Պուտինին առաջարկել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել

Էրդողանը Պուտինին առաջարկել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել
09.11.2020 | 14:38

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Առաջարկը Էրդողանն արել է նոյեմբերի 7-ին հեռախոսազրույցի ընթացքում: Այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»: Ոչ Անկարան, ոչ Մոսկվան պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը:

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ